Սույն թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Մերի Մանուչարյանը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։ Մերի Մանուչարյանը ծնվել է 1982 թ-ին։ 2003 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005 թ-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2005-2009 թթ-ին եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի …

