Արցախի իշխանությունների՝ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը ընդունելուց հետո Ստեփանակերտում մարդիկ շարունակում են մնալ ապաստարաններում։ 43-ամյա Գիտա Խաչատրյանը Factor.am-ին պատմեց՝ իր հայրական գյուղը՝ Մաճկալաշենը, երեկ անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Ինքը թոռների հետ Ստեփանակերտի ապաստարաններից մեկում է, որտեղ չկա սնունդ, կապի միջոցները աշխատում են տեխնիկական խափանումներով։ «Չորս տղաներիցս լուր չունեմ, աղոթում եմ՝ …

