Արդյո՞ք ՀՀ-ում քննարկվում է արցախահայերի հնարավոր մուտքը Հայաստան կազմակերպելու հարցը

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Ադրբեջանի կողմից սանձազերծած հերթական պատերազմի հետևանքով Արցախի՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7 հազար մարդ։ Իրենց հերիթին՝ որոշ արցախցիներ սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան՝ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը: Ավելի ուշ Ստեփանակերտի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց հայտնելով՝ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, պետք է պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:

ՀՀ-ն արդյո՞ք ծրագրեր մշակել է, թե ինչպես է կազմակերպելու արցախցիների հնարավոր ներհոսքը, որտե՞ղ են տեղավորելու և ի՞նչ օժանդակության ծրագրեր են նախատեսվում։ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը Factor TV-ի հետ զրույցում հայտնեց․ «Քննարկումներ են տեղի ունենում»,- այս պահին զերծ մնալով այլ մանրամասներ հայտնելուց։

Հիշեցնենք՝ Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։ Ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ հրետակոծությունների հետևանքով առավոտվա տվյալներով կա 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։

Ժամեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց այն մասին, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Ըստ ռուսական կողմի առաջարկի՝ 2023թ․ սեպտեմբերի 20-ին 13։00-ից սկսած ուժի մեջ կմտնի ամբողջական հրադադարը։ «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ամբողջությամբ կլուծարվի և կզինաթափվի, իսկ ռազմական տեխնիկան դուրս կբերվի Ղարաբաղից և շուտափույթ կոչնչացվի։ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցերը Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում կքննարկվեն սեպտեմբերի 21-ին Եվլախում՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության ռուսալեզու տարբերակում։

Ռոզա Վարդանյան