ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Մերի Մանուչարյանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սույն թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Մերի Մանուչարյանը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Մերի Մանուչարյանը ծնվել է 1982 թ-ին։ 2003 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005 թ-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2005-2009 թթ-ին եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ասպիրանտ։ 2014 թ-ին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, 2019 թ-ին՝ թեկնածուական ատենախոսությունների ղեկավարման ՀՀ ԲՈԿ–ի թույլատրություն, իսկ 2020 թ-ին՝ դոցենտի կոչում։

2005-2006 թթ-ին նա աշխատել է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ում՝ որպես տնտեսագետ։ 2011 թ-ից աշխատում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում՝ որպես ասիստենտ, այնուհետև՝ դասախոս։ 2015 թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատողից մինչև Տնտեսության իրական հատվածի հիմնախնդիրների բաժնի վարիչ։ 2018 թ-ից ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական խորհրդի և խմբագրական խորհրդի անդամ է, իսկ 2022 թ-ից նաև գիտության գծով փոխտնօրեն։

2018 թ-ին եղել է «Տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության ագրարային ոլորտում (TOPAS) Էրազմուս + ՀԳ2» ծրագրի կատարող։

Մերի Մանուչարյանի հետազոտության ոլորտներն են՝ աշխատանքի էկոնոմիկա, ագրարային էկոնոմիկա, ջրային տնտեսության էկոնոմիկա, ապահովագրություն, նորարական զարգացման հիմնախնդիրները ՀՀ գյուղատնտեսության ոլորտում, վարկավորման դերը ՀՀ ագրարային ոլորտում, թվային տնտեսության դերը ՀՀ ագրոպարենային համակարգում, պարենային ապահովության հիմնախնդիրները ՀՀ-ում և կանաչ տնտեսություն և կայուն զարգացում։

Մերի Մանուչարյանը հեղինակ է 3 մենագրության, 3 մեթոդական ցուցումների և 80 գիտական հոդվածների, որոնցից 49-ը՝ միջազգային գրախոսվող ամսագրերում, 2-ը՝ «Scopus» և «Web of Science» գիտատեղեկատվական շտեմարաններում։ Նա դասախոսություններով հանդես է եկել եվրոպական մի շարք համալսարաններում։

Մերի Մանուչարյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի 2023-2028 թթ-ի զարգացման ծրագիրը։ Նա նշեց, որ ինստիտուտի նպատակային և թիրախային խնդիրներն են լինելու կադրային քաղաքականության կատարելագործումը, մրցունակ ծրագրերի իրագործումը, համագործակցության ընդլայնումը, ճանաչելիության ապահովումը, գիտական վարկանիշի բարձրացումը, գիտական արդյունքների միջազգայնացումը, OJS համակարգի ներդրումը և նոր գիտական ուղղություններով հետազոտությունների ծավալումը։