ՀՀ-ն քննարկումների կողմ չի եղել․ Փաշինյանը՝ ԱՀ շտաբի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ժողովրդին ուղղված ուղերձով։ Նա նախ հիշատակեց, որ ԼՂ-ի իշխանությունները ընդունեցին Ադրբեջանի հրավերը։ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ն չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել, և նա ընդգծեց, որ տեքստում հիշատակվում է ԼՂ-ից ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին․

«Այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ, այն պայմաններում, երբ ասել ենք բազմիցս, որ 2021-ի օգտոստոսից ՀՀ-ն չունի բանակի ԼՂ-ում։ Այս հայտարարությունը և ԼՂ-ի իշխանությունների որոշումը ընդունում ենք ի գիտություն։ Հաջորդ խնդիրը ԼՂ ժողովրդի անվտանգության հարցն է, և եթե խաղաղպահները նման առաջարկ են արել (կրակի դադարեցման), ենթադրվում է՝ նրանք ամբողջությամբ և առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովության ամբողջական պարտականությունը, և պետք է լիարժեք պայման ապահովեն, որ ԼՂ հայերը իրավունք պահպանեն իրենց տներում և հողում ապրելու՝ արժանաապատիվ և անվտանգ։ Իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ՝ այդ պատասխանատվությունն է ստանձնվում։ Թեև, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արդեն իսկ այդ առաքելությունը ՌԴ վրա է։ Հույս ունենք՝ ՌԴ խաղաղապահները կկատարի իր պարտականությունները, նախկինում ունեցել ենք որոշակի վերապահումներ։ Տեքստում ՀՀ-ի անունը հիշատակելը արդարացնում է իմ երեկվա վարկածը և գնահատականը, որ ԼՂ-ի դեմ հարձակման նպատակներից մեկը ՀՀ-ին ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ, և ինձ համար գնահատականը մեկն է, եթե ՀՀ-ին հնարավոր լիներ ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։ Այս առումով իմ գնահատականը գոյության լուրջ իրավունք ունի, բայց դա իմ գնահատականն է և իմ համոզմունքը։ Մենք տեղի ունեցածը ընդունում ենք ի գիտություն, կշարունակենք հետևել զարգացումներին։ Վերջին տեղեկությունը, որ հաջողվել է ստանալ ԼՂ-ի իշխանություններից, դա այն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, չեմ կարող ասել՝ զրոյացել է, բայց կտրուկ նվազել է և հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի, քանի որ կայունությունը և ռազմական գործողությունների դադարը շատ կարևոր է։ Կհետևենք իրադարձություններին և եթե լրացուցիչ ասելիք և գնահատական կլինի, անպայման կկիսենք ձեզ հետ։ Ամենակարևոր հարցն այն է, որ ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կապահովվի ՌԴ խաղաղապահների կողմից, և գործնական առումով կհետևենք իրադարձություններին և որոշակի մտքերի փոխանակում կունենանք մեր միջազգային գործընկերների հետ, և լրացուցիչ ասելիքի պարագայում կկիսենք ձեզ հետ»։