Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում հասարակական-քաղաքական և տնտեսական ընդհանուր իրավիճակի վերաբերյալ հարցերի լայն շրջանակի: Նախագահը մանրամասներ է հայտնել վերջին շրջանում …

