Կապահովվի Շուռնուխի անշարժ գույքը կորցրած ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը: Հաշվի առնելով նշված ընտանիքների կարիքների բավարարման հրատապությունըч նախատեսվում է լրացուցիչ ֆինանսական միջոցները հատկացնել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում՝ դրանցում ավելացումներ անելու նպատակով:

Ըստ հիմնավորման՝ նոր վերջնաժամկետի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ նախորդ տարիներից եկող խոչընդոտ առաջացրած և հետագայում աշխատանքների տեխնոլոգիական հաջորդականությունը խաթարած սահմանային միջադեպերով պայմանավորված շինարարական աշխատանքների մասնակի դադարը և դեպի Շուռնուխ բնակավայր տանող գրունտային ճանապարհի փլուզման հետևանքով վերջինիս անանցանելի դառնալու հանգամանքը: Բացի այդ՝ բնակելի թաղամասի տարածքով խմելու ջրի մատակարարման բացակայության խնդրով պայմանավորված՝ թաղամասի կարիքների համար օրվա կարգավորիչ ջրամբար կառուցելու անհրաժեշտությունը, որն իրականացվում է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից՝ բարեգործական ծրագրի ֆինանսավորմամբ, իսկ լրացուցիչ 24 խմ տարողությամբ ջրամբարի կառուցումը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Խոչընդոտ է հանդիսացել նաև տարածքով անցնող բարձրավոլտ էլեկտրասնուցման գիծը, որի տեղափոխությունն իրականացվելու է կառուցապատողի ֆինանսավորմամբ՝ մատակարար կազմակերպության կողմից:

Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1,2 մլրդ դրամ, որից 2022 թ. չիրացված գումարը՝ շուրջ 228,0 մլն դրամ: Բնակելի թաղամասի ավարտն ապահովելու համար անհրաժեշտ է 2023 թ. ֆինանսավորել լրացուցիչ 228 մլն դրամով: