Ապահովագրական ընկերությունները ծանուցել են Սև ծովի ռուսական նավահանգիստներում գործող նավերի վարձակալողներին «պատերազմական ռիսկերի» պատճսռով հավելավճարների ավելացման մասին, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով չորս թրեյդերների: «Պատերազմական ռիսկերի» հավելավճարներն ավելացվել էին լցանավերի ապահովագրության ընդհանուր արժեքին 2022 թվականին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների բռնկումից հետո։ Իրավիճակը Սև ծովում ռուսական և ուկրաինական նավահանգիստների տարածքում սրվել է հուլիսի կեսերին Ռուսաստանի՝ «հացահատիկային գործարքից» …

