Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերի շրջանակում ավարտվել է աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի թիմը, հանդես գալով երրորդ դիվիզիոնում, զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ 4×400 մետր փոխանցավազքում Հայաստանը ներկայացնող քառյակը 3։29.99 արդյունքով առաջին տեղն է զբաղեցրել երկրորդ խմբում՝ 3 վայրկյանով առաջ անցնելով Ադրբեջանի թիմից։ ՀՀ հավաքականը վերջնարդյունքում գրավել է 5-րդ …

