Հռոմի ստատուտը վավերացնելու պատճառները՝ ըստ Եղիշե Կիրակոսյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում քննարկում է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի` Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» նախագիծը (Հռոմի ստատուտ):

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացնելով հարցի նախապատմությունը` հիշեցրեց, որ Կառավարությունն այս նախագծին հավանություն է տվել դեռեւս 2022 թվականի դեկտեմբերի 29-ին:

«Այդ պահին նախագծին հավանություն տալը պայմանավորված էր 2022 թվականին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից իրականացրած լայնածավալ ագրեսիայով եւ ագրեսիայի ընթացքում կատարված մի շարք կոպտագույն պատերազմական հանցագործություններով: Կհիշեք` Սեւ լճի շրջանում տեղի ունեցած հայ զինծառայողների զազրելի գնդակահարությունը եւ այլ պատերազմական հանցագործությունները»,- նշեց  Եղիշե  Կիրակոսյանը:

Նա նաև հայտնեց, որ Միջազգային քրեական դատարանն իր իրավազորությունն իրականացնում է մի շարք հանցագործությունների համար պատասխանատվություն սահմանելու նպատակով: Այդ հանցագործություններն են` ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ: Կանոնադրությունում կան նաեւ նոր փոփոխություններ, որոնցից մեկը Կամպալայի փոփոխությունն է, որը կատարվել է 2010 թվականին եւ որով ավելացվել է ագրեսիայի հանցագործությունը նշված հանցագործությունների շարքին: Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ այս պահին վավերացման է ներկայացվել նախագծի` առանց Կամպալայի փոփոխության տարբերակը: Զեկուցողը հնարավոր է համարել հետագայում Կամպալայի փոփոխության վավերացումը:

«Սրանք են հանցագործությունները, որոնք ենթակա են դատարանի իրավազորությանը: Պարզ է, որ հանցագործությունները ծանրագույն հանցագործություններ են` ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, նաեւ ագրեսիան: Ցավոք, այս նախագծի անհրաժեշտությունը կրկին վերահիմնավորվում է այն իրադարձություններով, որոնք տեղի են ունենում այսօր»,- նշեց Կիրակոսյանը:

Նա նաև պարզաբանեց, որ հարցը վերաբերում է նաեւ  Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանվող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին:

Նախագծի վավերացման գործընթացը Կառավարությունն առաջարկել է իրականացնել երկու մասով:

«Կառավարությունն առաջարկել է նախ հետադարձորեն ճանաչել դատարանի իրավազորությունը` սկսած 2021 թվականի մայիսի 10-ից, եւ դա հիմնվում է կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, որը փաստացի հնարավորություն է տալիս որոշակի հետադարձ ուժ տալ  կանոնադրությանը»,- նշել է նա եւ հավելել, որ 2021 թվականի մայիսի 10-ի ամրագրումը կապված է հայտնի իրադարձությունների հետ, երբ 2021 թվականի մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք սկսեցին ներխուժել ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները:

«Բացի հետադարձորեն ճանաչելուց, նաեւ վավերացում է առաջարկվում: Վավերացումը, կարծում ենք, Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է տալիս ամբողջությամբ անդամակցել դատարանին»,- նշեց Կիարկոսյանը՝ ընդգծելով վավերացման կարեւորությունը: Եղիշե Կիրակոսյանը շեշտել է, որ նախագծի հիմնական թիրախն Ադրբեջանի կողմից կատարվող  հանցագործությունների պատասխանատվության համար նոր, լրացուցիչ միջազգային իրավական մեխանիզմ գործարկելն է, ինչպես նաեւ լրացուցիչ, կանխարգելիչ մեխանիզմ ունենալը:

Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում:

Մանրամասները՝ տեսանյութում։