CNN-ն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ Լեռնային Ղարաբաղին աջակցելու կոչին

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

Ամերիկյան հեղինակավոր CNN լրատվականն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Լեռնային Ղարաբաղին աջակցելու կոչին, գրում է armsport-ը։

CNN-ը նախ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղը՝ ընդգծելով, որ այն Կովկասյան Լեռներում գտնվող փակ շրջան է, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն հանդիսանում է մոտ 120 000 էթնիկ հայերի տունը, որոնք բնակչության մեծամասնությունն են կազմում և մերժում են ադրբեջանական իշխանությունը։

Նշվում է նաև, որ այն ունի իր սեփական դե ֆակտո կառավարությունը, որին աջակցում է Հայաստանը, բայց պաշտոնապես ոչ մի երկրի՝ այդ թվում Հայաստանի կողմից ճանաչված չէ։

Լրատվականը, մեջբերելով Մխիթարյանի խոսքերը, հղում է անում նաև ՀՀ վարչապետի և Հայկական Կարմիր Խաչի խոսնակներին, գրելով արդեն ՀՀ տարածք մուտք գործած արցախցիների թիվը՝ ընդգծելով, որ նրանց թվում շարունակում են լինել կանայք, երեխաներ և տարեցներ։

CNN-ը հիշեցնում է նաև, որ Լեռնային Ղարաբաղը 2022 թվականի դեկտեմբերից գտնվում էր Ադրբեջանի կողմից աջակցվող ակտիվիստների կողմից շրջափակման մեջ, որոնք ռազմական անցակետ էին ստեղծել ԼՂ-ն Հայաստանին կապող միակ ճանապարհին՝ Լաչինի միջանցքում, ինչի պատճառով բնակչությունը սովի էր մատնվել, մնացել առանց դեղորայքի և վառելիքի։

Նշվում է, որ Լաչինի միջանցքի փակ լինելը խանգարում էր նաև միջազգային կազմակերպությունների կամ լրատվամիջոցների՝ Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն․ «ճանապարհը բացվել է միայն նախորդ հանգստյան օրերին բնակիչներին հեռանալ թույլ տալու համար»։

CNN-ը շեշտում է՝ «Անցյալ շաբաթ Ադրբեջանի կարճատև, բայց արյունալի հարձակման հետևանքով զոհվեց ավելի քան 200 մարդ և շատերը վիրավորվեցին, նախքան դա անկլավում գտնվող էթնիկ հայ Ղարաբաղի պաշտոնյաները համաձայնել էին Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարին, որով նրանք համաձայնել էին լուծարել իրենց զինված ուժերը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն «երկաթե բռունցքով» վերականգնել է իր ինքնիշխանությունը անկլավի նկատմամբ։

Ղարաբաղի նախագահականից հայտնել են, որ ղարաբաղցի հայերի մեծամասնությունը չի ցանկանում ապրել Ադրբեջանում, և նրանք կմեկնեն Հայաստան։

Ադրբեջանը հայտարարել է, որ երաշխավորելու է տարածաշրջանում ապրողների իրավունքները, սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և միջազգային փորձագետները բազմիցս զգուշացրել են անկլավում գտնվող հայերի էթնիկ զտումների ռիսկերի մասին»,- գրում է CNN-ը: