Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Ջուղայի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 30-ամյա Մովսես Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) 3-րդ մասի մեղադրանքով․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: