Շվեդիան մեծացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնությունը
Քաղաքականություն
12.10.2023 | 14:49Շվեդիան մեծացնում է Արցախից բռնի տեղահանված էթնիկ հայերին ուղղված աջակցությունը։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը։
«Շվեդիան մեծացնում է մարդասիրական աջակցությունը Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցելու համար՝ 15 միլիոն շվեդական կրոն հատկացնելով UNHCR-ին (ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակ)»,- գրել է դեսպանը։
Էմմա Չոբանյան