Բուլղարիայում շուտով կսկսվի ՆԱՏՕ-ի ռազմաբազայի շինարարությունը։ Այն կներառի զորանոցներ և ռազմական սարքավորումների պահեստարաններ։ Բացի այդ, դրա շուրջ նոր ճանապարհներ կկառուցվեն։ Այս մասին հայտնել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Թոդոր Տագարևը, գրում է Korrespondent-ը։ Նշվում է, որ Բուլղարիայում ՆԱՏՕ-ի առաջին բազայի կառուցման արժեքը 51 մլն եվրո է։ Տագարևն ընդգծել է, որ Բուլղարիան ֆինանսապես կմիանա նախագծին, և հույս …

