Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ջանքեր է գործադրում ԵԱՀԿ-ի հետ շփումները զարգացնելու համար։ Այս մասին Մինսկում կայացած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ջանքեր են արվում ԵԱՀԿ-ի հետ կապերը վերականգնելու համար, առաջին հերթին՝ ապահովելու ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչների մասնակցությունն այս կազմակերպության քաղաքական նշանակալից իրադարձություններին»,- ասել է …