ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ շարունակվում է հայ-գերմանական քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների խորացման նպատակով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի գլխավորած պատվիրակության այցը Գերմանիա: Այցի շրջանակում հանձնաժողովի նախագահը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միխաել Գրոսե-Բրյոմերի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, պղնձի հանքաքարի վերամշակման, միկրոչիպերի դիզայնի եւ այլ ոլորտներում Հայաստանի ներդրումային միջավայրին վերաբերող հարցերը եւ գերմանական կողմի ներդրումային հետաքրքրությունները:

Գրոսե-Բրյոմերին ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանության եւ Հայաստանում նրանց սոցիալական ու տնտեսական ներգրավման հարցերը եւ այդ համատեքստում անդրադարձել Գերմանիայի հնարավոր աջակցությանը:

Գերմանիայի Բունդեսթագ այցի շրջանակում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ֆինանսական, արտաքին եւ տնտեսական համագործակցության եւ զարգացման հանձնաժողովի անդամների հետ:

Բունդեսթագի տնտեսական համագործակցության եւ զարգացման հանձնաժողովի նախագահի տեղակալ Քրիստոֆ Հոֆմանը հանդես է եկել ներածական խոսքով եւ ողջունել հյուրերին՝ նշելով, որ դեռ 1991 թվականից Հայաստանն արեւելյան քաղաքականության ակտիվ հետեւորդ է: Նա ընդգծել է, որ Հայաստանին ընկալում են որպես գործընկեր: Հիշատակելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հարյուր հազարից ավելի բռնի տեղահանվածների փաստը՝ Քրիստոֆ Հոֆմանը մտահոգություն է հայտնել, որ խնդիրները լուծվում են ոչ թե խաղաղ, այլ ռազմական ճանապարհով:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գեւորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել ընդլայնված մեծ կազմով հանդիպման հնարավորության համար: Նա ներկայացրել է ՀՀ-ում եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ընդգծել ժողովրդավարական արժեքներին ՀՀ նվիրվածությունը, բարձր գնահատել Գերմանիայի դրական միջնորդությունն ու ջանքերը եւ հասցեական հայտարարությունները: Որպես իրավիճակի հաղթահարման ճանապարհ՝ Գեւորգ Պապոյանը կարեւորել է ՀՀ տնտեսության զարգացումը: Բարձր գնահատելով Գերմանիայի փորձի ու աջակցության անհրաժեշտությունը Հայաստանին՝ ԱԺ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով, ինչպես նաեւ Գերմանիայի օժանդակությամբ Հայաստանի եւ Գերմանիայի տնտեսական ու քաղաքական հարաբերությունները կթեւակոխեն նոր փուլ: Նա շեշտել է, որ փոխադարձ շահութաբեր տնտեսական հարաբերությունների կարելի է հասնել երկուստեք ակտիվ համագործակցությամբ:

Հանդիպման ավարտին ԱԺ պատվիրակության անդամներ, պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Նարեկ Գրիգորյանը, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը պատասխանել են Բունդեսթագի պատգամավորների հարցերին:

Հարցերը վերաբերել են Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի սոցիալական պաշտպանության մեխանիզմներին, տարածաշրջանային իրավիճակին, ճանապարհների ապաշրջափակման հնարավորություններին, խաղաղության պայմանագրի կնքման հնարավորություններին եւ այլն»,- ասված է հաղորդագրության մեջ: