Եվրախորհրդարանը Հաագայի Միջազգային քրեական դատարանին կոչ է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձերբակալելու օրդեր տալ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նախօրեին ընդունված բանաձևում Լուկաշենկոն անվանվում է Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի շրջաններից ավելի քան 2150 երեխաների բռնի տեղահանման մեղսակից․ ըստ բանաձևի՝ երեխաները տեղափոխվել են այսպես կոչված «բուժական ճամբարներ», որտեղ «նրանք ենթարկվել են ռուսականացման և գաղափարական մշակման»։ …

