Թուրքիան և ՌԴ-ն առաջիկայում կկազմեն գազային հանգույցի ճանապարհային քարտեզը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիան և ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պայմանավորվել են առաջիկայում կազմել գազային հանգույցի ճանապարհային քարտեզն ու սկսել նախագծի իրականացման աշխատանքները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի  էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը, որը մասնակցում է Ռուսական էներգետիկ շաբաթվա միջոցառումներին։

««Գազպրոմի» հետ մեր բանակցությունների ընթացքում որոշել ենք մոտ ապագայում, փոխադարձ համաձայնությամբ, կազմել ճանապարհային քարտեզ և ապագայում համատեղ իրականացնել բնական գազի կենտրոնի իրականացման հետ կապված աշխատանքները։ Մենք պայմանավորվել ենք այս հարցում»,- ասել է թուրք նախարարը։

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը մեծ խնդիրներ չի տեսնում հարթակի ստեղծման հարցում, քանի որ և՛ Թուրքիան, և՛ ՌԴ-ն հետաքրքրված են այս նախագծով։ Բացի այդ, Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում գազային հանգույցի նկատմամբ։

Հավելենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հանձնարարել էին շտապ մշակել Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման նախագիծ, որով Ռուսաստանը կարող է գազի տարանցումը Հյուսիսային հոսքերից տեղափոխել դեպի Սևծովյան տարածաշրջան և Թուրքիա։ Էրդողանը նաև ասել էր, որ Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով։

Էմմա Չոբանյան