Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատավարձի ֆոնդին պետական բյուջեից 15 տոկոսի չափով գումար հատկացնելու համար՝ հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրության նպատակով․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է երկու առանցքային գործոնով՝ յուրաքանչյուր տարի Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության կայուն աճով, ինչպես նաեւ Քրեական եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքերի՝ 2022 …

