ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը Գազայում ցամաքային գործողության հստակ ծրագիր դեռևս չունի․ NYT

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

Վաշինգտոնը մտահոգված է, որ Իսրայելը չունի իրատեսական ռազմական ծրագիր Գազայի հատվածում, և որ Իսրայելի պաշտպանության բանակը դեռ պատրաստ չէ ցամաքային ներխուժում իրականացնել այնպիսի ծրագրով, որը կարող է աշխատել: Այս մասին հայտարարել են նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները New York Times-ին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ Միացյալ Նահանգներն Իսրայելին չի ասում՝ ինչպես իրականացնել իր արշավը, և աջակցում է ցամաքային ներխուժմանը: Այնուամենայնիվ, Պենտագոնը գեներալ-լեյտենանտ Ջեյմս Գլինին ուղարկել է Իսրայել՝ օգնելու պլանավորել պատերազմը քաղաքային պայմաններում։

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Գլինի այցը չի նշանակում, թե  ԱՄՆ-ն Իսրայելի փոխարեն է որոշումները կայացնում։ Նրա խոսքով՝ գեներալ Գլինը չի լինի Իսրայելի տարածքում, եթե Գազա ներխուժում սկսվի։

Լրատվամիջոցը գրում է, որ ԱՄՆ վարչակազմն անհանգստացած է նաև, որ Իսրայելի բանակը դեռևս չունի հստակ ռազմական պլան դրված նպատակին՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը հասնելու համար։ Ամերիկացի պաշտոնյաներն ասել են, որ Իսրայելը պետք է որոշի, օրինակ՝ փորձելու է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը թիրախային ավիահարվածներո՞վ, որոնք կզուգորդվեն հատուկ ջոկատայինների թիրախային հարձակումներով, թե՞ Գազա մտնել տանկերով և հետևակով:

Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ երկու դեպքում էլ դա կհանգեցնի մեծ կորուստների, ցամաքային գործողությունը կարող է շատ ավելի արյունահեղ լինել թե՛ զորքերի, թե՛ խաղաղ բնակիչների համար։ Պենտագոնում շատերն ավելի նախընտրելի են համարում առաջին տարբերակը։

Էմմա Չոբանյան