Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է նախօրեին Լաչինի միջանցքում առևանգված արցախցի երեք երիտասարդներին՝ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։ Ադրբեջանցի օմբուդսմենն ուսումնասիրել է անձանց իրավունքների հարցը, պահման վիճակը՝ միջազգային և ազգային օրենսդրությանը համապատասխան, լսել նրանց դիմումները։ Ըստ ադրբեջանական կողմի՝ արցախցի երիտասարդները նաև հեռախոսազրույց են ունեցել։ Հավելենք, որ Բաքվի դատախազությունը հայ երիտասարդների նկատմամբ …

