Հայտնի է Չինաստանի արտգործնախարարի՝ ԱՄՆ այցի օրը

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հոկտեմբերի 26-28-ը կայցելի Միացյալ Նահանգներ և բանակցություններ կվարի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ինչը կարող է ճանապարհ հարթել երկու առաջնորդների միջև հաջորդ ամիս, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ Բլինքենը և Վան Ին կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ մի շարք հարցեր՝ Պեկինի և Վաշինգտոնի ջանքերի շրջանակում՝ պատասխանատու կերպով կառավարելու երկկողմ հարաբերությունները և պահպանելու կառավարությունների միջև հաղորդակցության բաց ուղիները։

Վաշինգտոնում Չինաստանի բարձրաստիճան դիվանագետը կարող է հանդիպել նաև ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին, ում հետ նա մի քանի ժամ տևած բանակցություններ է վարել Մալթայում անցյալ ամիս:

Սպասվում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առաջիկա բանակցությունների հիմնական թեմաները կլինեն երկու երկրների զինվորականների միջև կապի վերականգնումը, իրավիճակը Հարավ-չինական ծովում և Թայվանի նեղուցի շուրջ, Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային զարգացումները, ինչպես նաև Չինաստանի կողմից Սինցզյանում մարդու իրավունքների խախտումները, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմն ու Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։

Որպես այցի նպատակ է նշվում նաև Ջո Բայդենի և Սի Ցզինպինի հավանական հանդիպման նախապատրաստումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, որը նախատեսված է նոյեմբերի 11-17-ը Սան Ֆրանցիսկոյում:

Չինաստանի ԱԳՆ-ն հաստատել է գերատեսչության ղեկավար Վան Իի այցը ԱՄՆ։