Արցախից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը, տեղեկացնում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը։ «Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում սոցիալական աշխատողների կողմից հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական …

