Հայաստանի մի խումբ լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել հուլիսի 22-23-ը Շուշիում անցկացվող մեդիա-ֆորումի կապակցությամբ։ Մասնավորապես․ «Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հարցեր չունենք խոսքի ազատության միջազգային վարկանիշների վերջին տեղերից մեկում գտնվող երկրի ղեկավարությանը, որը, սակայն, հուլիսի 22-23-ին հերթական շքեղ մեդիա-ֆորումն է անցկացնում։ Մենք հարցեր չունենք այս միջոցառման կազմակերպչին՝ Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման գործակալությանը, որն աջակցում է խոսքի ազատությունը սահմանափակող …

