«3+3»-ը հայ-ադրբեջանական կարգավորման հայտ չի ներկայացնում. Երևանից հանդիպումը դրական են գնահատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
Բոլորը

«3+3» հարթակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի ստորագրման հարցով զբաղվելու հայտ չի ներկայացրել, հայտարարում է իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ խիստ արդյունավետ գնահատելով այդ հարթակում Հայաստանի մասնակցությամբ առաջին հանդիպումը։ Նա, միաժամանակ, ընդգծում է՝ պաշտոնական Երևանի համար էական չէ, թե խաղաղության հնարավոր պայմանագիրը որ հարթակում կստորագրվի։

Այն, որ «3+3» ձևաչափը երբեք չի եղել հակամարտությունների կարգավորման հարթակ, հայտարարում են նաև Բաքվից։ Չնայած սրան՝ Թեհրանում երեկ ոչ պաշտոնական շփում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։

Թեև Բաքուն տարբեր պատճառաբանություններով, նաև Ֆրանսիայի միջնորդական ջանքերը, մեղմ ասած, կասկածի տակ դնելով բոյկոտեց հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի ունեցած հանդիպումը, Երևանից իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ շարունակում են պնդել, թե խաղաղության բանակցությունների համար կարևոր է ոչ թե հարթակը, այլ հայկական կողմի օրակարգը, այս դեպքում ընդունելի են բոլոր ձևաչափերը, այդ թվում՝ 3+3-ը։

Եվ մինչ ադրբեջանական կողմը վերջին շրջանում խոսում է խաղաղության բանակցությունները տարածաշրջանային ձևաչափերում շարունակելու մասին՝ «Քաղաքացիական պայամանագրի» պատգամավոր Գուրգեն Արսենյանը չի կարևորում անգամ այն, թե որ մայրաքաղաքում փաստաթուղթը կստորագրվի, ավելին՝ մտածել է, թե ինչ կարելի է անել, որպեսզի այդ գործընթացում որևէ միջնորդի վարկանիշ չտուժի։

Եվ մինչ իշխանական ներկայացուցիչը երեկվա հանդիպումը գնահատում է դրական՝ համարելով, որ սահմանակից երկրները միասին պետք է քննարկեն առկա խնդիրները, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց է հնչեցնում՝ եթե այդ հանդիպումից հետո ընդունված համատեղ հայտարարությամբ կարևորվում են նաև ինքնիշխանության հարգման և տարածքային ամբողջականության սկզբունքները, արդյո՞ք ադրբեջանական զորքերը դուրս են բերվելու Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Հայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային այդ հարթակի իր ելույթում ուղիղ չխոսեց ադրբեջանական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին։ Փոխարենը շեշտեց՝ ապագայի ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե տարածաշրջանային համակեցության՝ միջազգային իրավունքով սահմանված կարմիր գծերը չհարգվեն բոլորի կողմից։ Որպես ուղենիշ՝ Միրզոյանը նշեց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անքակտելիության սկզբունքները։ Հայաստանի արտգործնախարարը նաև վկայակոչեց 2021թ. դեկտեմբերին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ այս խորհրդակցությունները չեն վերածվելու հակամարտությունների քննարկման հարթակի, այլ առավելապես կենտրոնանալու են համատեղ տնտեսական և զարգացման օրակարգերի վրա։ Հարթակի անդամներից Թուրքիայի և Ադրբեջանի հետ առանց հարաբերությունների կարգավորման ինչ համագործակցության մասին է խոսվում, պարզ չէ։

«3+3» ձևաչափով հանդիպումը երեկ ևս անցավ առանց Վրաստանի մասնակցության․ ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ այդ երկիրը հրաժարվեց Ռուսաստանի հետ նույն հարթակում բանակցություններից, քանի դեռ ռուսական զորքերը դուրս չեն բերվել Աբխազիայից և Հարավային Օսիայից։

Կողմերը երեկ կարևորել են հարթակի պարբերական հանդիպումները և պայմանավորվել, որ հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում։ Ժամկետներ, սակայն, չեն նշվում, իսկ առջևում բյրուսելյան հանդիպումն է, որին մասնակցելու իր պատրաստակամության մասին առայժմ բարձրաձայնել է միայն հայկական կողմը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան