Բորելը հայտարարել է, որ դեմ են Ուկրաինայի կապիտուլյացիայի հաշվին պատերազմի շուտափույթ ավարտին

Լուրեր

22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
Բոլորը

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կարելի էր ավարտել՝ դադարեցնելով Կիևին օգնությունը, սակայն Եվրամիությունը դա չի ցանկանում։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բորելը նշել է, որ ուկրաինացիները չեն կարող ինքնուրույն պաշտպանվել ռուսական ագրեսիայից և Եվրոպայի օգնության կարիքն ունեն: Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությունն անընդունելի է համարում Ուկրաինայի կապիտուլյացիան Վլադիմիր Պուտինի ռեժիմի առաջ։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Պուտինը Կիևում խամաճիկ կառավարություն հաստատի և ռուսական բանակը տեղակայի Լեհաստանի սահմանին»,- հայտարարել է Բորելը։

Նա հավելել է, որ Պուտինը, հավանաբար, երկու անգամ կմտածեր՝ արդյո՞ք արժե Ուկրաինա ներխուժել, եթե իմանար, թե Եվրամիությունը և մյուս երկրներն ինչպես կաջակցեն Կիևին։