Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, կալանավորվեց: Այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը: Կալանքի միջնորդության քննությունը սկսվել էր երեկ՝ ժամը 23:00-ին: Միջնորդության քննությունն ընթացել է ամբողջ գիշեր, այնուհետև դատավոր Մասիս Մելքոնյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Նա մասնակի է բավարարել Քննչական կոմիտեի միջնորդությունը․ ՔԿ-ն միջնորդել էր երկու ամսով կալանավորել Քոչարյանին, …

