Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է՝ ինքը դեռ հետախուզության ղեկավարն է․ Nordic Monitor

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Հաքան Ֆիդանը, որը 13 տարի ղեկավարել է թուրքական հետախուզությունը, հունիսի 3-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից նշանակվել է արտաքին գործերի նախարար: Դիվանագիտության մասին խոսելու փոխարեն՝ նա ավելի շատ օգտագործում է ռազմական և հետախուզական լեզու: Ավելին, արտասահմանյան երկրներ պաշտոնական այցերի ընթացքում նրա վարքագիծն արտաքին գործերի նախարարի համար անսովոր է։ Ֆիդանը նաև իր նոր գրասենյակ է բերել հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչը սովորաբար ԱԳՆ-ում չի արվում: Այս մասին ասվում է Nordic Monitor-ի անդրադարձում։

Նշվում է, որ Ֆիդանի խիստ վերաբերմունքը միջազգային հանդիպումներին և ասուլիսներին, տեքստերը կարդալուց նրա կախվածությունը, լրագրողների հարցերն ընդունելուց հրաժարվելը և միայն նախապես ներկայացված հարցումներին պատասխանելու պրակտիկան նույնպես ուշադրություն են գրավել:

Ըստ լրատվամիջոցի՝ առաջին նշանը, որ Ֆիդանի սովորություններն իր նախկին պաշտոնից շարունակվում են նորում, օգոստոսին Իրաք կատարած այցի ժամանակ էր: Ֆիդանի և Իրանի կողմից աջակցվող շիա աշխարհազորային Ասաիբ Ահլ ալ-Հաքի առաջնորդ Քայիս Ալ-Խազալիի միջև չբացահայտված հանդիպումը զգալի մտահոգություններ և քննադատություն առաջացրեց: Խազալին ԱՄՆ Ֆինանսների նախարարության ցուցակում է՝ մարդու իրավունքների լուրջ ոտնահարման մեջ ներգրավված լինելու պատճառով: Սա շատերին ստիպել է կասկածի տակ դնել Թուրքիայի արտաքին քաղաքականության թափանցիկությունն ու մտադրությունները, հատկապես՝ բռնության և ահաբեկչության հետ հայտնի կապեր ունեցող անհատների ու խմբերի հետ նրա փոխգործակցության առումով:

Ֆիդանի հանդիպումը Լիբանանի զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժոզեֆ Խալիլ Աունի հետ Բեյրութում հոկտեմբերի 17-ին նույնպես համարվում է ոչ ստանդարտ։ Նախկին դիվանագետը, ում հետ զրուցել է Nordic Monitor-ը, ասել է, որ հանդիպումն անկասկած հակասում է դիվանագիտական նորմերին: Ավելին, դիվանագետը նշել է, որ Ֆիդանի գործողություններից տպավորություն է ստեղծվել, որ նա դեռ չի հրաժարվել Թուրքիայի հետախուզական գործակալության ղեկավարի պաշտոնից, ինչը չի համապատասխանում Թուրքիայում հաստատված պրակտիկային։

Հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ հարցազրույցում էլ Ֆիդանը հնչեցրել էր ապշեցուցիչ ուղերձ, որը բառացիորեն կրկնվում է բոլոր իշխանամետ լրատվամիջոցների կողմից։ Նա վճռականորեն դեմ է արտահայտվել Աբրահամի համաձայնագրերին, որոնք ստորագրվել են Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների ու Բահրեյնի միջև։ Ֆիդանի կարծիքով՝ այս համաձայնագրերը ներկայացնում են մի պատկեր, որտեղ Իսրայելի հարաբերությունները կարգավորվում են արաբական երկրների հետ, ինչը հանգեցնում է պաղեստինյան երկարամյա խնդրի կարևորության նվազմանը:

Թուրքիայի ԱԳՆ-ում նշանակումները ևս մտահոգություններ են առաջացրել։ Նշանակումների վերջին փուլի ամենաշատ ուշադրություն գրավող անուններից մեկը Նուհ Յըլմազն է՝ թուրքական հետախուզական գործակալության՝ MİT-ի հակահետախուզության բաժնի ղեկավարը, մամուլի նախկին խորհրդականը։ Խոսվում է նրան փոխնախարար նշանակելու մասին։ Յըլմազը թուրքական ավանդական լրատվամիջոցներում և առցանց լրատվական կայքերում գործակալների ու տեղեկատուների կառավարման փորձ ունի, որոնցից ոմանք ներգրավված են եղել դավադրության տեսությունների տարածման մեջ:

Ումիթ Ուլվի Ջանիկը, որը նախկինում MİT-ի իրավախորհրդատու էր, նշանակվել է ԱԳՆ Իրավաբանական ծառայությունների գլխավոր տնօրինությունում: Հաջը Ալի Օզելը, որը նախկինում Ֆիդանի տեղակալն էր, նշանակվել է անձնակազմի գլխավոր տնօրեն։ Գյուրսել Դյոնմեզն էլ, որը նախկինում MİT-ում համագործակցել է Ֆիդանի հետ, նշանակվել է նրա գլխավոր խորհրդական։

Այս նշանակումները ցույց են տալիս Ֆիդանի արագ քայլերը՝ ԱԳ նախարարությունը վերածելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զինանոցում լայնածավալ հետախուզական գործիքի, որը նման է նրա մոտեցմանը, երբ նա ստանձնեց MİT-ի ղեկավարի պաշտոնը 2010 թվականին՝ այն վերածելով Էրդողանի օրակարգն առաջ մղելու ակտիվի:

Էմմա Չոբանյան