Վրաստանը թույլ չի տալիս ուկրաինացի նախկին բանտարկյալներին մուտք գործել երկիր

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

Վրաստանի իշխանությունները թույլ չեն տալիս ուկրաինացի նախկին բանտարկյալներին, ովքեր Ռուսաստան էին տարվել 2022 թվականի աշնանը, մուտք գործել երկիր։ Այս մասին գրել է Meduza-ն՝ հղում անելով Վրաստանում ուկրաինացի փախստականներին օգնություն ցուցաբերող «Volunteers Tbilisi» կազմակերպության աշխատակիցներին։

Ըստ կամավորների՝ ուկրաինացի յոթ նախկին բանտարկյալներ ստիպված են եղել 14 օր շարունակ ապրել Վերին Լարսի անցակետի տարածքում։ Նրանք նախ փորձել են հատել Վրաստանի սահմանը հոկտեմբերի 11-ին, սակայն նրանց թույլ չեն տվել երկիր մտնել՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է նախ պատասխան ստանալ Ուկրաինայի ԱԳՆ-ից։

Հրապարակման մեջ ասվում է, որ բոլոր տղամարդիկ իրենց պատիժը կրել են Խերսոնի գաղութներում և տեղափոխվել Ռուսաստան, երբ 2022 թվականի աշնանը ռուսական զինված ուժերը նահանջել են քաղաքից։ Նախկին բանտարկյալները պատմում են, որ ազատ արձակվելուց հետո իրենց տեղափոխել են Վոլգոգրադի արտաքսման կենտրոն, որտեղ նրանց ութ տարով արգելել են մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։

Meduza-ն հիշեցնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ վրացական իշխանություններն արգելում են ուկրաինացի նախկին բանտարկյալների մուտքը։ 2023 թվականի օգոստոսի վերջին վեց հոգուց բաղկացած ուկրաինացիների խումբը նույն պատճառով տասը օր անցկացրել է Վերին Լարսի անցակետում, ասվում է հրապարակման մեջ։