Սկզբունքները գործնականում պայմանավորված են և մնում է այդ սկզբունքների հիման վրա ստորագրել խաղաղության պայմանագիր. Փաշինյան

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ամերիկյան The Wall Street Journal-ին։

«Վերջերս Լեռնային Ղարաբաղում մենք հախուռն իրադարձությունների ականատես եղանք։ Մտավախություն ունե՞ք, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է տարածվել ինքնիշխան Հայաստանի տարածք, և ըստ Ձեզ, Հայաստանի դաշնակիցներն ու գործընկերներն ի՞նչ պետք է անեն դա կանխելու համար»,- հետաքրքրվել է պարբերականի լրագրողը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – «Ես, այնուամենայնիվ, կկիսեի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները և ավելի քան 100 հազար նոր փախստականների հարցը և Լեռնային Ղարաբաղի դեմ տեղի ունեցած ռազմական գործողությունները Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ հարցից: Իհարկե, ես չեմ ասի, թե այդ հարցերի միջև փոխկապակցվածություններ չկան, բայց, այնուամենայնիվ, դրանք առանձին հարցեր են:

Իհարկե, մենք հույս ունենք, որ առաջիկայում այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ, 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ և 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ, կձևակերպվեն, կվերահաստատվեն և կդառնան խաղաղության պայմանագրի հիմքը: Ուզում եմ հիշեցնել, որոնք են այդ պայմանավորվածությունները, որոնք նաև արտահայտված են Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության և Պրահայի հայտարարության մեջ:

Առաջին սկզբունքը հետևյալն է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այս դրույթը տեղ է գտել Պրահայի հանդիպման ժամանակ և արդեն 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ևս մի քայլ է արվել առաջ և արձանագրվել է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը:

Երկրորդ սկզբունքն այն է, որ էլի այդ հայտարարություններում տեղ է գտել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Իսկ ի՞նչն է դրա առանձնահատկությունը: Դրա առանձնահատկությունն այն է, որ ստորագրման պահին Խորհրդային Միության երկրներն արդեն փաստացի անկախ երկրներ էին դառնում կամ դարձել էին, և Ալմա-Աթայի հռչակագրով նրանք արձանագրեցին, որ ճանաչում են գոյություն ունեցող խորհրդային ադմինիստրատիվ սահմանները հանրապետությունների միջև որպես պետական սահմաններ, ճանաչում են այդ սահմանների անխախտելիությունը և տարածքային ամբողջականությունը: Երբ ասում ենք, որ սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, նկատի է առնվում, որ այդ ժամանակներում գոյություն ունեցած պետական քարտեզները պետք է վերցվեն, և դրանք, ըստ էության, պետք է սահմանների դելիմիտացիայի վերահաստատման հիմք դառնան:

Եվ երրորդ սկզբունքը հետևյալն է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ճանապարհների, երկաթուղիների բացումը միմյանց և միջազգային առևտրի համար, պետք է տեղի ունենա սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Ահա այս սկզբունքները գործնականում պայմանավորված են, և մնում է այդ պայմանավորված սկզբունքների հիման վրա ստորագրել խաղաղության պայմանագիր ու գնալ առաջ:

Եվ, իհարկե, մենք առաջիկայում սպասում ենք, նախնական պայմանավորվածություն կա, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում կունենանք եռակողմ հանդիպում: Հույս ունեմ՝ այդ հանդիպման ընթացքում այս պայմանավորվածությունները կվերահաստատվեն, ինչը կնշանակի խաղաղության պայմանագրի համար անհրաժեշտ պայմանավորվածությունների մոտ 70 տոկոսը ձեռք բերված է: Եվ կմնա այդ սկզբունքները դնել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ»:

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել Բրյուսելում եռակողմ հանդիպմանն իր մասնակցությունը և հանդիպումը չեղարկվել է. Վարչապետի հարցազրույցը տեսագրվել է նախքան այս մասին հայտնի դառնալը։