ԱՄՆ-ը և Աֆղանստանում իշխող իսլամական արմատական շարժման՝ Թալիբանի ներկայացուցիչները հավաքվել են Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ երկօրյա բանակցությունների։ Վաշինգտոնը բաց է թալիբների հետ հետագա տեխնիկական բանակցությունների համար՝ տնտեսական կայունության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար, այսօր հանդիպման առաջին փուլից հետո հայտարարել են ԱՄՆ Պետքարտուղարությունից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Պետքարտուղարությունը բարձր է գնահատել Աֆղանստանում ֆինանսական իրավիճակի …

