Դատավոր Դավիթ Հարությունյանի գործով այսօր դիմում է ուղարկվել ՄԻԵԴ 

Լուրեր

06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
Բոլորը

Դատավոր Դավիթ Հարությունյանի գործով դիմում է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին հայտնում է Հարությունյանի փաստաբաններից  Զորայր Հարությունյանը։

«Նկատի ունենալով իրավաբանական համայնքի և լրագրողների հետաքրքրվածության բարձր աստիճանը, տեղեկացնում եմ, որ Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթով և դրան հաջորդած ՀՀ ԲԴԽ որոշմամբ թույլ տրված և ՄԻԵԿ երաշխավորված իրավունքների խախտումների կապակցությամբ կազմված ՄԻԵԴ դիմումը այսօր փոստային ծառայությամբ ուղարկվել է Ստրասբուրգ։

Դիմումով արձանագրվել են Դավիթ Հարությունյանի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից դատաքննության, հրապարակային դատաքննության, պաշտպանության, ընտրված պաշտպանների միջոցով ներկայացված լինելու, զենքերի հավասարության իրավունքների, ինչպես նաև ազատորեն արտահայտվելու իրավունքի խախտումները։

Դիմումով մանրամասն վերլուծության են ենթարկվել Դավիթ Հարությունյանի թվարկված իրավունքների բոլոր խախտումները, դիմումին կից ներկայացվել են խախտումների փաստերը հաստատող շուրջ 400 թերթից բաղկացած նյութեր։ Դիմումով նաև արձանագրվել են ՀՀ դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու, նրանց խոսքի ազատությունն ու անկախությունը վտանգող ՀՀ իշխանությունների նախաձեռնությունները, հեղինակված օրենսդրական փոփոխություններն ու կարգապահական վարույթները։

Համոզված ենք, որ ՀՀ ԲԴԽ կողմից իրականացված քննությունը Դ. Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթով և առավել խիստ պատասխանատվության տեսակի կիրառումը հետապնդել է ոչ միայն անցանկալի քննադատության համար հաշվեհարդարի նպատակ, այլ նաև հանդիսացել է դատավորների անկախության սահմանադրական երաշխիքների դեմ ոտնձգություն, որը մասնավորապես պարունակել է դատավորների խոսքի ազատության սահմանափակման, դատական համակարգում վախի ու ահաբեկման մթնոլորտ տարածելու միտում։

Վստահ ենք ՄԻԵԴ կողմից արդարության վերականգնում պարտադրող դատական ակտի կայացման մեջ»,- հայտնում է Զորայր Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Արդարադատության նախարարի պաշտոնակատարի կողմից ապրիլի 7-ին Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցից հետո։ Հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր դատավորի լիազորությունները։

Արաքս Մամուլյան