ՌԴ Վորոնեժ քաղաքում նոյեմբերի 14-ի երեկոյան իրավապահները ներխուժել են «Ֆորտ» ռեստորան, որտեղ ծննդյան տոնակատարություն է նշել Ադրբեջանից ներգաղթյալների մի մեծ խումբ։ Իրավապահները ստուգել են հավաքվածների փաստաթղթերը և շուրջ 50 մարդու զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր հանձնել, գրում է Meduza-ն։ Պետական «ВГТРК» հոլդինգի մաս կազմող «Вести Воронеж»-ի լրագրողները մեկնաբանության համար դիմել են իրավապահներին, սակայն դեռևս արձագանք չեն ստացել։ …

