Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին. Բաշար ալ-Ասադը՝ Արշակյանին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

«Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանը կարևորում և բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Սիրիայի հետ և ընդգծել Սիրիայի հայկական համայնքի առանձնահատուկ նշանակությունը՝ որպես բարեկամության կայուն կամուրջ երկու երկրների և ժողովուրդների միջև:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի ինքնիշխանության, խաղաղության և անվտանգության պահպանման երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին:

Հանդիպման ընթացքում հանգամանալից խոսելով Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը:

ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-սիրիական համագործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի, և Հայաստանը պատրաստ է աջակցելու Հայաստան-Սիրիա փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Սիրիայի միջև բարեկամական հարաբերությունները և ընդգծել հայ համայնքի դերը Սիրիայի մշակութային, տնտեսական և այլ ոլորտների զարգացման հարցում:

«Սիրիան հայերին համարում է իր պետության, հասարակության և արժեհամակարգի մի մասը: Հայաստանի խնդիրները մեզ համար օտար չեն, և մենք կանգնած ենք Հայաստանի կողքին՝ խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում»,- ասել է Բաշար ալ-Ասադը:

Նա կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա և առանցքային դեր է խաղում մեր պետությունների միջև համագործակցության զարգացման գործում:

Ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ավարտին զրուցակիցները երկուստեք խաղաղություն և բարգավաճում են մաղթել հայ և սիրիացի եղբայրական ժողովուրդներին:

Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը»,- ասված է հաղորդագրության մեջ: