Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Աթենքում Ուկրաինա-Բալկաններ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է Korrespondent-ը։ Քննարկման հիմնական հարցն ուկրաինական գյուղմթերքի արտահանումն ու տարանցումն է եղել։ «Կարևոր է վերականգնել Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև լիարժեք առանց մաքսատուրքի առևտուրը և ապահովել ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների արտահանման …

