Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին։ Լուիզ Մուշիկիվաբոն ծաղկեպսակ է դրել զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

