ՀՀ-ն հատկապես տարածաշրջանի երկրներին առաջարկում է խոսքից անցնել գործի․ ԱԺ պատգամավորի ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի նոյեմբերի 19-ի նիստում քննարկվել են հակամարտությունների գոտիներում մարդկանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը: Այս համատեքստում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքէջից։

«Տիկնայք եւ պարոնայք, ողջունում եմ բոլորիդ Երեւանում: Երբ ամիսներ առաջ Վանկուվերում որոշվում էր, որ հաջորդ վեհաժողովն անցկացվելու է Հայաստանում, չէինք էլ կարող պատկերացնել, որ մենք կքննարկենք հակամարտություներից տուժած մարդկանց իրավունքների պաշտպանության հարցը մի երկրում, որտեղ արդեն 2 ամիս է՝ ապրում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 120 հազար հայ: Նախորդ նստաշրջանին մենք ահազանգում էինք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման իրական վտանգի մասին: Իհարկե, հնչեցին հայտարարություններ, ընդունվեցին բանաձեւեր, կայացվեցին միջազգային դատարանի կողմից մի քանի որոշումներ, սակայն փաստ է, որ հենց հիմա, եթե դուք շրջեք Հայաստանով, կհանդիպեք այն նույն մարդկանց, որոնք ըստ բանաձեւերի, ըստ հայտարարությունների եւ անգամ միջազգային դատարանի որոշումների՝ պետք է ապրեին իրենց հայրենիքում եւ ոչ թե դառնային փախստականներ:

Հարգելի՛ գործընկերներ, սա ոչ թե դժգոհություն է միջազգային հանրությունից էթնիկ զտումը չկանխելու համար, այլ՝ արձանագրում, որ գոյություն ունեցող գորիքակազմերն արդյունավետ չեն՝ կանխելու էթնիկ զտումները եւ պաշտպանելու մարդկանց ավտորիտար ռեժիմներից: Այս ամենը մեզ պետք է խոր մտածելու առիթ տա նոր գործիքակազմեր եւ մոտեցումներ ունենալու համար, որպեսզի մենք կարողանանք ոչ միայն տեքստերով սաստել, այլ՝ գործողություններով կանխել: Մարդու իրավունքերի պաշտպանության համար լավագույն միջոցը ժողովրդավարությունն է, լավագույն միջավայրը` խաղաղությունը: Եվ մենք պետք է միասին քարոզենք ժողովրդավարություն եւ կառուցենք խաղաղություն: Հայաստանի Հանրապետությունը հատկապես տարածաշրջանի երկրներին առաջարկում է խոսքից անցնել գործի եւ ներկայացնում է հստակ ծրագիր «Խաղաղության խաչմերուկ» վերնագրի ներքո, որը խաղաղություն կառուցելու մասին է, ինչը բխում է ոչ միայն տարածաշրջանի, այլ՝ բոլոր երկրների շահերից: Եվ ես հույս ունեմ, որ քաղաքակիրթ աշխարհը կկանգնի ժողովրդավարության եւ խաղաղության կողքին»,- նշել է պատգամավորը: