Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Աղասու Մելքոնյանը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։ Աշոտ Մելքոնյանը ծնվել է 1961 թվականին՝ Ախալքալաք քաղաքում։ 1977-1982 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1982-1985 թվականներին եղել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ: 1989 …

