Արգենտինան նոր նախագահ ունի․ նա ցանկանում է խզել հարաբերությունները ՌԴ-ի, Չինաստանի և Բրազիլիայի հետ

Լուրեր

07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
Բոլորը

Արգենտինայում նախագահական ընտրություններում հաղթել է Խավիեր Միլեյը, որը գլխավորում է «Ազատությունը գալիս է» դաշինքի մաս կազմող Ազատական ​​կուսակցությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ նա հավաքել է ձայների մոտ 56 տոկոսը։ Նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը նրան ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորել են գլխավոր  մրցակից, Արգենտինայի էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսան, որը իշխող «Միություն հանուն հայրենիքի» կոալիցիայի թեկնածուն էր, ինչպես նաև լատինաամերիկյան մի շարք երկրների ղեկավարներ։

«Ես կապ հաստատեցի Խավիեր Միլեյի հետ՝ նրան շնորհավորելու և հաջողություն մաղթելու համար, քանի որ նա այն նախագահն է, ում արգենտինացիների մեծամասնությունն ընտրել է առաջիկա չորս տարիների համար»,- ասել է Սերխիո Մասսան նախքան քվեարկության պաշտոնական արդյունքների հրապարակումը։

Միլեյին շնորհավորել են նաև Բրազիլիայի և Չիլիի նախագահները, իսկ ահա Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հիասթափություն է հայտնել Արգենտինայի նախագահական ընտրություններում աջակողմյան թեկնածուի հաղթանակի կապակցությամբ՝ այն անվանելով «տխուր իրադարձություն Լատինական Ամերիկայի համար»։

Արգենտինայի նոր նախագահը չի սատարում ԲՐԻԿՍ-ին միանալու գաղափարը, հանդես է գալիս քաղաքացիների կյանքին կառավարության նվազագույն միջամտության օգտին, ցանկանում է վերացնել Կենտրոնական բանկն ու առաջարկում է ազգային արժույթը փոխարինել ԱՄՆ դոլարով։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Միլեյը նաև հայտարարել էր Ռուսաստանի, Չինաստանի և Բրազիլիայի «կոմունիստական» կառավարությունների հետ հարաբերությունները խզելու պլանների մասին։ Իսկ ահա տնտեսական խնդիրները լուծելու համար Արգենտինայի նոր նախագահը մտադիր է լրջորեն կրճատել բյուջեի ծախսերը։

Էմմա Չոբանյան