ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՀՀ-ն խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, գրում է ԲԵԼՏԱ-ն։

«Ինչ վերաբերում է անցյալ տարվա նոյեմբերին կայացած ՀԱՊԿ խորհրդի որոշումների կատարման գործողությունների ծրագրի կատարմանը և Բելառուսի առաջնահերթ ոլորտներին, ապա 34 գործողություններից 32-ն ավարտված են։ Երկու միջոցառում, ցավոք, չենք կարողացել իրականացնել։ Դրանք առաջին հերթին մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է։ Եվ երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի հրամանն է՝ վերջնական տեսքի բերել Հայաստանին օգնության մասին որոշումը։ Թեպետ մյուս դաշնակիցներն աջակցել են որոշմանը, հայկական կողմն այդ փաստթղթի հետ կապված որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել, ավելին՝ մեր աշխատանքի ավարտական փուլում նրանք խնդրել են ընդհանրապես այն հանել օրակարգից»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Հավելենք, որ հայկական կողմն այս հարցի հետ կապված որևէ հայտարարություն չի արել։

Նշենք նաև, որ Երևանը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Մինսկում նոյեմբերի 23-ին նախանշված ՀԱՊԿ խորհրդի նիստին։

Էմմա Չոբանյան