Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նախօրեին, սահմանափակվել է կարճ ելույթով, որում շնորհակալություն է հայտնել զինվորականներին և խոսել Եվգենի Պրիգոժինի ապստամբությունը հաջողությամբ ճնշելու մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Այսօր այստեղ՝ Մոսկվայի Կրեմլի պատմական Սոբորնայա հրապարակում են ՌԴ ԶՈւ զինծառայողները, Ռոսգվարդիայի, Անվտանգության դաշնային ծառայության, ՆԳՆ-ի աշխատակիցները, զինվորներն ու սպաները՝ Հայրենիքի իսկական պաշտպանները, որոնք երկրի համար դժվարին …