Տաքսի ծառայությունների ոլորտում սպասվող բարեփոխումներով կառավարությունը նպատակ ունի կանոնակարգել այն։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ներկայացնելով մանրամասներ, նշեց, որ գործող օրենսդրությամբ առևտրային նպատակով ուղևորափոխադրում իրականացնող թեթև մարդատար ավտոմեքենաները պետք է լիցենզավորված լինեն, սակայն տարածում ունեցող առցանց հարթակների միջոցով ուղևորափոխադրումների հատվածը մնացել էր չկարգավորված։ «Առաջարկվում է էլեկտրոնային հարթակով …