Երևանի ավագանու 65 հոգանոց նորընտիր կազմը թեև հաստատվեց, բայց քաղաքապետի հարցում հստակություններ դեռ չկան։ Մայրաքաղաքի ավագանի են անցել «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց» կուսակցությունները, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։ 75,494 քվե ստացած ՔՊ-ն ավագանիում կունենա 24 մանդատ, 43,797 քվե ստացած «Ազգային առաջընթաց»-ը՝ 14 մանդատ, 35,807 քվե ստացած «Մայր Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ, 26,233 քվե …

