Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան և Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, չնայած բարդ ժամանակաշրջանին, Հայաստանի արձանագրված մակրոտնտեսական բարձր ցուցանիշները …

