Պեսկովն ասել է, որ Պուտինի ծրագրերում Փաշինյանի հետ հեռախոսազրույց չկա, սակայն ՀՀ վարչապետին սպասում են Պետերբուրգում

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի նախատեսում հեռախոսազրույց ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մինչդեռ ակնկալվում է, որ Փաշինյանը մասնակցելու է ԱՊՀ ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը կկայանա տարեվերջին Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայում՝ ոչ», -ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտինի ծրագրերում նման հեռախոսազրույցի առկայության մասին հարցին։

Նա նաև հիշեցրել է, որ դեկտեմբերի վերջին Պետերբուրգում սպասվում են «ավանդական նախաամանորյա միջոցառումներ»։

«Բանն այն է, որ դրանք զուտ տոնական չեն լինելու, լինելու են աշխատանքային միջոցառումներ՝ աշխատանքային օրակարգով։ Այն դեպքում, եթե պարոն Փաշինյանը ժամանի, իսկ նրան սպասում են, ինչպես բոլորին, ապա հիանալի հնարավորություն կլինի խոսելու»,- ասել է Պեսկովը։

Էմմա Չոբանյան