Իսրայել է վերադարձել ևս 12 պատանդ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից առևանգված ևս 12 պատանդների երկիր վերադարձի մասին։ Ըստ այդ տեղեկությունների՝ հայրենիք են վերադարձել 10 իսրայելցիներ և երկու օտարերկրյա քաղաքացիներ։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը սոցցանցում գրել է, որ ազատ արձակված պատանդների թվում կա Գերմանիայի քաղաքացիություն ունեցող մի կին, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իսրայելի իշխանությունները բանտից ազատ են արձակել ևս 30 պաղեստինցի բանտարկյալների՝ պատանդների մեկ այլ խմբի փոխանցման դիմաց, հայտնում է Իսրայելի բանտերի վարչությունը։ Նրանց թվում են 15 կին և 15 անչափահաս, հայտնել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին։

Հիշեցնենք, որ Իսրայելը և Գազայի հատվածը կառավարող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին պայմանավորվածություն ձեռք բերեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ միմյանց մոտ պահվող տասնյակ պատանդների փոխանակման նպատակով։

Քառօրյա զինադադարը սկսվել է նոյեմբերի 24-ին տեղական ժամանակով ժամը 07.00-ին: Երեկ նոր համաձայնություն է ձեռք բերվել այն ևս երկու օրով երկարաձգելու վերաբերյալ։