ՌԴ-ն հայտնել է Մոսկվայի մերձակայքում ԱԹՍ խոցելու մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել են, որ առավոտյան Ռուսաստանի մայրաքաղաքից հարավ՝ Պոդոլսկի շրջանում անօդաչու թռչող սարք են խոցել։ Սա վերջին օրերի ընթացքում անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին ռուսական իշխանությունների առաջին հայտարարությունը չէ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Պոդոլսկի քաղաքային թաղամասում հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ ընթացող անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Ըստ նախնական տվյալների՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ կամ զոհեր չկան»,- ասվում է Սոբյանինի Telegram-ալիքում հրապարակված գրառման մեջ։

ՌԴ ՊՆ-ն էլ պարզաբանել է, որ «ինքնաթիռային» անօդաչու թռչող սարքը խոցվել է առավոտյան ժամը 7:30-ին։

Սոբյանինը հայտնել է, որ կիրակի գիշերը Պոդոլսկի շրջանում անօդաչու թռչող սարք է խոցվել, միաժամանակ, ինչպես հայտնել են տեղական իշխանությունները, անօդաչու սարքեր են խոցվել Մոսկվայի մարզի այլ վայրերում։

Նոյեմբերի 19-ին էլ Սոբյանինը հայտնել էր Մոսկվայի մարզի արևելյան հատվածում մեկ օրվա ընթացքում երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մասին: Դրանցից մեկն ընկել է Մոնինո գյուղի մոտ, որտեղ նախկինում գտնվում էր ռազմաօդային ուժերի ակադեմիան։