01 Նոյեմբեր 2023 | 14:20
Եգիպտոսը բացել է «Ռաֆահ» անցակետը Գազայի հատվածից օտարերկրացիների ելքի համար
Եգիպտացի սահմանապահները բացել են «Ռաֆահ» անցակետը, որպեսզի թույլ տան անկլավում գտնվող օտարերկրացիներին հեռանալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ավելի վաղ շտապօգնության մի քանի մեքենաներ եգիպտական կողմից շարժվել են Գազա՝ հիվանդանոցներից Եգիպտոս տեղափոխելու ծանր վիրավորներին։ Պաղեստինյան կողմից սահմանային անցակետում հավաքվել է մարդկանց բազմություն՝ ցանկանալով լքել անկլավը։ Սակայն առայժմ հայտնի չէ, թե որքան ժամանակով անցումը բաց կլինի, …