Իսրայելը Գազայի բնակիչներին խնդրում է տարհանվել՝ առանց անվտանգության երաշխիքներ տրամադրելու․ Human Rights Watch

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Human Rights Watch-ի ծրագրի տնօրեն Սարի Բաշին BBC-ին ասել է, որ Իսրայելը վերսկսել է ցամաքային հարձակումն ու օդային հարվածները Գազայի հատվածի վրա՝ «առանց համապատասխան նախազգուշական միջոցներ ձեռնարկելու խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար»:

Իսրայելի պաշտպանության բանակը, նրա խոսքով, «մարդկանց ասում է փախչել, երբ չկա փախչելու անվտանգ տեղ, այնտեղ հասնելու ապահով ճանապարհ»: Բացի այդ, նա անարդյունավետ է համարում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից տրված նախազգուշացումները, որոնցում Գազայի հատվածի բնակիչներին կոչ է անում լքել մարտական գոտիները։

«Իսրայելի զինվորականները QR կոդեր են տեղադրել սոցցանցերում՝ խնդրելով առանց էլեկտրականության կամ ինտերնետի հասանելության մարդկանց ինչ-որ կերպ սքանավորել այն՝ պարզելու, թե ուր պետք է գնան։ Նրանք ուղղում էին քարտեզները, քանի որ դրանցում սխալներ կային։ Տեղեկություններ կան, որ մարդիկ են զոհվել տարհանման փորձի ժամանակ։ Օդային հարվածները շարունակվում են այն շրջաններում, որտեղ իսրայելցի զինվորականները կարգադրել էին մարդկանց տարհանել: Չկան երաշխիքներ, հայտարարություններ, որ եթե մարդիկ տեղափոխվեն այլ տարածքներ, նրանք չեն ռմբակոծվի»,- պնդում է Բաշին:

Հավելենք, որ Իսրայելը հերքում է մեղադրանքները, թե բավականաչափ ուշադրություն չի դարձնում խաղաղ բնակիչների կյանքին՝ մեղադրելով ՀԱՄԱՍ-ին մարդկանց որպես կենդանի վահան օգտագործելու մեջ։