24-ամյա երիտասարդը 93-ամյա կնոջ նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ, ապա կյանքից զրկելու դիտավորությամբ, բռունցքով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան․ ՔԿ

Լուրեր

06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում շարունակվում է Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի տարեց բնակչուհու սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։40-ին¸ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր նույն հասցեի 93-ամյա բնակչուհի Ա.Առաքելյանի դին՝ գլխի շրջանում առկա վնասվածքներով:

Քննությամբ տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ տարեց կնոջը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է հասցրել նույն համայնքի բնակիչ, 24-ամյա Է.Ա.-ն:

Նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ ևս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ Է․ Ա․-ն ուշ երեկոյան նախ այցելել է նախկին ընկերուհու տուն, թակել լուսամուտը, այնուհետև տեսնելով, որ նկատել են իրեն, չբացահայտվելու նպատակով հեռացել է և գնացել հարևանությամբ գտնվող տարեց կնոջ տան բակ, կոտրել տուժողի տան պատուհանի ապակին և, խախտելով տանտիրուհու բնակարանի անձեռնմխելիությունը, պատուհանով ապօրինի մուտք է գործել տուն:

Այնուհետև մոտեցել է անկողնում պառկած, անօգնական վիճակում գտնվող կնոջը և հասկանալով, որ վերջինս ճանաչել է իրեն, ապօրինի տուն մտնելու իր հանցագործությունը թաքցնելու նպատակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, բռունցքով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա․ Առաքելյանի գլխի և դեմքի շրջանին, որի հետևանքով կինը մահացել է:

Բացի այդ, քննությամբ նաև պարզվել է, որ նախքան կնոջ մահը վրա հասնելը, 24-ամյա երիտասարդը տուժողի նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ:

Ա.Առաքելյանին սպանելուց հետո երիտասարդը տանտիրուհուն պատկանող երկու բջջային հեռախոսները հափշտակել և հեռացել է։

Ձերբակալված Է.Ա.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր տուժողին պատկանող բջջային հեռախոսը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 24-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 207-րդ հոդվածի 1-ին մասով և 254-րդ հոդվածի 1-ին մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: